Կյանքը de factoՄիջազգային

ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար․ Պետդեպ

1.8kviews

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2 միլիոն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգներն ուրախ է հայտարարել տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների իրականացման համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանված բնակչության անվտանգ վերադարձին:

Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ Միացյալ նահանգների նոր ֆինանսավորումը շարունակելու է խթանել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այս ջանքերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց անվտանգության ամրապնդման հարցում և թույլ են տալիս տեղահանվածներին իրենց տները վերադառնալ ու անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը։

Միացյալ Նահանգները հասարակ սպառազինությունների ոչնչացման խոշորագույն ֆինանսական աջակիցն է աշխարհում, որը 1993 թվականից ի վեր ավելի քան 4,7 միլիարդ դոլարի ներդրում է արել 100-ից ավելի երկրում՝ քաղաքացիական բնակչության համար ականների ու չպայթած զինամթերքի ներկայացրած վտանգի չեզոքացման միջոցով միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար», — ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Response