Կյանքը de factoՀասարակություն

Այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին. նախարարություն

3.3kviews

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Leave a Response