Կյանքը de factoՀասարակություն

Այսօրվանից տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով

60views

 

Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։
✔️ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
✔️ D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։

ՆԳՆ

Leave a Response