
60views
Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում նշում է Սահմանադրության օրը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո 1995 թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով:
Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի:
add a comment




