Ժամանց

Այսօր մեկնարկում է հոկեյի երիտասարդական Աշխարհի առաջնությունը

13.7kviews

Դեկտեմբերի 25-ից մինչև 2021թ հունվարի 5-ը Էդմոնտոնում կանցկացվի հոկեյի երիտասարդական Աշխարհի առաջնությունը։

Կանադայում անցկացվող մրցաշարին ելույթ կունենան տասը ազգային հավաքականներ, որոնք բաժանված են երկու խմբի: B խմբում ընդգրկված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Չեխիայի և Շվեդիայի հավաքականները, A խմբում հանդես կգան Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի և Գերմանիայի հավաքականները:

Յուրաքանչյուր խմբի լավագույն չորս թիմերը կանցնեն մրցաշարի քառորդ եզրափակիչ: Էդմոնտոնում ընթացող մրցաշարի ավարտից հետո․ ցածր դիվիզիոններում աշխարհի առաջնությունները չեղյալ հայտարարելու պատճառով, էլիտան ոչ ոք չի լքի:

Հոկեյի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո աշխարհի երիտասարդական առաջնություններն անցկացվում են ամեն տարի 1977 թվականից ի վեր, առաջիկա մրցաշարը պատմության մեջ կլինի 45-րդը: Կանադացիները բոլորից շատ հաղթանակ են տարել աշխարհի առաջնություններում (18 անգամ), 8 անգամ հաղթող է ճանաչվել ԽՍՀՄ հավաքականը, 4-անգամ ՌԴ-ն, ֆինները հինգ անգամ նվաճել են ոսկե մեդալներ, ամերիկացիները ՝ չորս, շվեդները և չեխերը ՝ երեքական:

Աղբյուր  ArmSport.am

Leave a Response