Միջազգային

Անթալիայում սկսվել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը

728views

Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտարարել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Ձևաչափը՝ «առանց փողկապի», — գրել է նա իր Telegram ալիքում:

Դրանից հետո նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։

Leave a Response