ՄիջազգայինՊաշտոնական

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

81views

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրների ԱԳ նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Այն հարցի շուրջ, թե որտեղ կկայանա «3+3»-ի մասնակից երկրների նախարարների հաջորդ նիստը, այժմ պետք է որոշում կայացնեն Բաքուն և Երևանը։ Պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», — ասել է Կալուգինը գործակալությանը։

Կալուգինը նաև հայտնել է ձևաչափի ներսում գործնական փոխգործակցության ընդլայնման մասին։ Մասնավորապես, հունիսին Սանկտպետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում մեկնարկել է «3+3»-ի փորձագիտական «ուղին», որին մասնակցել են քաղաքագետներ տարածաշրջանի բոլոր վեց երկրներից, այդ թվում՝ Վրաստանից։

«Հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում, նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերով», — հստակեցրել է դիվանագետը։

Leave a Response