Կյանքը de facto

Դատավորները մի շարք լուծումներ են առաջարկել դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ

715views

Հայաստանի բոլոր դատարանների ներկայացուցիչների, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ ապրիլի 23-24-ը տեղի է ունեցել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ.-ի ռազմավարության նախագծի՝ դատական իշխանությանը նվիրված հատվածի վերաբերյալ դատավորների կողմից բարձրաձայնված խնդիրների և կառուցողական առաջարկների հավաքագրում, որոնք կարտացոլվեն ռազմավարության նախագծում և կհանդիսանան դատական իշխանությանն առնչվող բարեփոխումների առաջնային ուղղություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, անդրադարձ է կատարվել «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդրմանը, սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական համակարգի վերանայմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսմանը, ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը:

Ըստ աղբյուրի՝քննարկվել են նաև դատավորներին իրենց լիազորությունների իրականացման գործընթացում խոչընդոտող, դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ուղղված մի շարք ընթացիկ հարցեր, ձեռք են բերվել խնդիրների լուծմանն ուղղված պայմանավորվածություններ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը՝  «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

Leave a Response