Կյանքը de factoՄիջազգային

Դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ Արևմուտքի մոտեցումների մասին

1.6kviews

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ արևմտյան մոտեցումները լիովին հավասարակշռված չեն: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարծում եմ՝ մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք դեմ ենք. հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի տարր՝ մանևրումներ, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման։ Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք հանգեցնում են շոշափելի դրական արդյունքների։ Եվ մենք բոլորս գիտենք, թե որն է դրական արդյունքը՝ իրավիճակի կայունացումը։ Եվ դրա համար մենք միջնորդական դեր ենք կատարում, ամեն ինչ արել ենք, որպեսզի կողմերը մշակեն ու կնքեն եռակողմ պայմանագրեր, և որ ամենակարեւորն է՝ միտված ենք դրանց իրականացմանը։

Բոլոր հարցերի բոլոր պատասխանները կան: Դե, իհարկե, կարող են լինել ավելի շատ հարցեր, բայց հիմնական հարցերի պատասխանները կան: Սա պետք է իրականացվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում։ Եվ, ճիշտն ասած, ես նույնիսկ չեմ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է խաղաղության միջնորդ անվանել», — ասել է Զախարովան։

Leave a Response