ՄիջազգայինՊաշտոնական

Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից. Պեսկով

87views

Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և լքելու այդ կազմակերպությունը», — լրագրողներին հայտնել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, նշել էր, որ ինքը շատ գոհ կլինի, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին հեռացնի, քանի որ ՀԱՊԿ-ի հանդեպ ՀՀ-ի հետաքրքրությունը սպառված է:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ Նա հայտնել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։

Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։

Leave a Response