Կյանքը de factoՄիջազգային

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

928views

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՄ կողմից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հարջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը, ինչպես նաև այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկանց աճյունների վերադարձին և մարդասիրական աջակցության տրամադրմանը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով:

Այդուհանդերձ, Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»:

ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով, որ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակորեն նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է Դատարանը»:

Leave a Response