Միջազգային

Եվրոպան, հրաժարվելով ռուսական գազից, կտրում է ճյուղը, որի վրա նստած է. Պեսկով

28views

Եվրոպայի երկրները, հրաժարվելով ռուսական էներգառեսուրսներից, այժմ իրենք են կտրում այն ճյուղը, որի վրա նստած էին, չէ՞ որ նախկինում նրանց հարստության հիմքում հենց ՌԴ-ից էներգակիրների մատակարարումներն էին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ։

Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպայի տնտեսության բարգավաճումը և մրցունակությունը մեծապես հիմնված էին Ռուսաստանից ստացվող էժան էներգառեսուրսների և էժան խողովակաշարային գազի վրա։

«Այժմ նրանք ինքն իրենք են կտրում այն ճյուղը, որի վրա նստած էին։ Հեռատե՞ս է դա արդյոք․ միանշանակ՝ ոչ», — նշել է Պեսկովը։

Leave a Response