Կյանքը de factoՀասարակություն

Երկու կողմից ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան. Գեղամ Մանուկյան

710views

Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը 5 րոպեով դադարեցնում են իրենց երեւեկությունը, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումները. Հիմա ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՅԴ-ականների գլխավորած երթի ժամանակ հայտարարեց աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մենք խաղաղ իրազեկման երթ ենք իրականացնում եւ  մեր քաղաքացիները ցանկացած տեղ իրավունք ունեն իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել: Խնդրում եւ պահանջում ենք իրավապահներին չդիմել սադրանքների, բռնի գործողությունների»,-ասաց նա:

Ներկաները սկսեցին վանկարկել «Նիկոլ մարդասպան», «Տեր ենք մեր հայրենիքին»:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

 

Leave a Response