Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ

55views

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է regnum.ru-ն:

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորներն ու սահմանապահները Հայաստանում տեղակայվել են 2020 թվականի աշնանը՝ ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ։

«Փաշինյանն ասել է, որ ներկայում փոփոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը հավելել է, որ Երևանի խնդրանքով` ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում։

Leave a Response