Կյանքը de facto

Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն

221views

Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ: ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր: Փաստաթղթերը ստորագրել են նախարար Վահե Հովհաննիսյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու բանկի վարչությունների գծով տնօրեն Լիոնել Ռապային:

Leave a Response