Կյանքը de factoՀասարակություն

Երևանում 17 անձ է բերման ենթարկվել ապօրինի կայանատեղիների կազմակերպման և շորթման կասկածանքով

48views

Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ ոստիկանության համատեղ հսկողական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ։ Նրանցից 10-ը կասկածվում են ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, իսկ 7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու մեջ։ «Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով։

Տեղափոխված անձանցից՝

10-ը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու,

7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով։

Միաժամանակ, իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ ավելի բարձր չափի վարչական տուգանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Response