Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն

78views
ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ եթե քվեարկության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում, այլ լինելու եք այլ համայնքում, ապա կարող եք մինչ մայիսի 26-ի ժամը 14։00-ն դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
«Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։
Հերթական անգամ հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակները վարում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
add a comment




