Կյանքը de facto

Ըստ մեղադրանքի՝ «Երևան» բժշկագիտական կենտրոնի բժիշկները «Արմեդ» համակարգ են մուտքագրել կեղծ տեղեկություններ

55views

 

2026 թվականի հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել քրեական գործ այն մասին, որ «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի բժիշկները խաբեությամբ և ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգ են մուտքագրել փաստացի մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

 

Մեղադրական եզրակացություն

 

Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲ ընկերության անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար և անոթային վիրաբույժ, խաբեության եղանակով և իր ծառայողական լիազորություններն օգտագործելով 2021 թվականի ընթացքում «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգ է մուտքագրել փաստացի մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ կազմելով և օգտագործելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական էլեկտրոնային փաստաթղթեր պետությանը պատկանող գույքը։

 

Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ աշխատելով «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲ ընկերության վնասվածքաբանության, օրթոպեդիայի բաժանմունքում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան, խաբեության եղանակով և իր ծառայողական լիազորություններն օգտագործելով 2022-ից 2024 թվականների ընթացքում «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգ է մուտքագրել փաստացի մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ կազմելով և օգտագործելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական էլեկտրոնային փաստաթղթեր հափշտակելով պետությանը պատկանող գույքը:

 

Ս․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲ ընկերության անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար խաբեության եղանակով և իր ծառայողական լիազորություններն օգտագործելով 2024 թվականի ընթացքում «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգ է մուտքագրել փաստացի մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ կազմելով և օգտագործելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական էլեկտրոնային փաստաթղթեր և հափշտակելով պետությանը պատկանող գույքը:

 

Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 8 դրվագով, նույն մասի 3-րդ կետով՝ 2 դրվագով, և 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ 10 դրվագով։

 

Հ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 5 դրվագով, և 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագով։

 

Ս․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 8 դրվագով, և 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ 8 դրվագով։

 

Ա․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, իսկ Հ․ Հ․-ի և Ս․ Մ․-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Leave a Response