Կյանքը de facto

Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան

36views

Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

 

«Ալիևը նախօրեին, անուղղակիորեն անդրադառնալով TRIPP-ի միջազգային և տարածաշրջանային նշանակությանը, նշեց, որ խաչմերուկի կարգավիճակ է ստանալու Նախիջևանը։

 

Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

 

Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար, իսկ մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով սպասվող «ավարը» կենտրոնացնում են իրենց ձեռքերում»,- գրել է Աբրահամյանը:

Leave a Response