ԳլխավորՔո էջը

Ինչո՞ւ ես եկել (Կիրակնօրյա ընթերցումներ)

214.2kviews

Ինչու ՞  ես եկել , Քեզ հարց եմ տալիս

Իսկ դու լռում ես ,

Փոքր-ինչ խոնարհում հայացքդ հպարտ :

Ինչու ՞  ես եկել , ինչու ՞  ես իզուր հիշեցնում նորից

Անցած-գնացած օրերի մասին:

Ինչու ՞  ես եկել:

Եկել ես նորից , որ խեղդես հոգիս,

Որ սիրտս սեղմես քո ափերի մեջ,

Որ հին ցավերս ներկա դարձնես,

Ինչու ՞  ես եկել:

Ուզում ես հիմա կրկնել նորից

Հին պատմությունը, բայց նոր մեկնարկով

Քիչ ես համարել այն դառնությունը,

Որ համեմել ես սիրուդ բերկրանքով:

Ինչու ՞  ես եկել: Հիշել ես հանկարծ

Քո անցած սերը , որ հուշ էր դարձել:

Ինչու ՞  ես եկել:

Եկել ես, որ նոր սիրավեպ խաղաս,

Մինչև որ սիրտդ նոր խաղեր կուզի

Ու կրկին անգամ հանգիստ հեռանաս

Վերադառնալու ակնկալիքով:

 

Լ.Հովհաննիսյան

Leave a Response