Ժամանց

Կայծակնային շախմատի ԵԱ-ին Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը

330views

Դեկտեմբերի 14-ից 16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի 2023 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Նշենք՝ Հայկ Մարտիրոսյանը արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է:

Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 14-ից 15-ը՝ 11 խաղափուլով:

Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 16-ին՝ 13 խաղափուլով:

Leave a Response