
95views
Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մայիսի 4-ի երեկոյան և առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում (Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի) սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով։ Հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի–Եղեգնաձոր–Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։ ՆԳ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։
add a comment



