Կյանքը de factoՊաշտոնական

«Կարծում եմ՝ մենք կլուծենք այդ խնդիրը». Պուտինը` Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու մասին

1.3kviews

Ռուսաստանի Դաշնությունում «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության ծավալն արդեն բավարար է դեղամիջոցի ներքին պահանջարկը բավարարելու համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի ձեռք բերել «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ հասկանում է Ռուսաստանում այդ պատվաստանյութի  մեծ պահանջարկը:

«Մեզ մոտ արտադրությունը թափ է հավաքում: Խոսքը արդեն այս դեղամիջոցի արտադրության բավականին մեծ ծավալի մասին է: Այնպես որ, կարծում եմ, մենք կլուծենք այս խնդիրը»,-պատասխանել է Ռուսաստանի առաջնորդը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի մեծ քանակով պատվաստանյութ կներկրվի Ռուսաստանից: Նրա խոսքով` ապրիլի 8-ին Հայաստան կժամանի «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 000 չափաբաժին:

Leave a Response