Կյանքը de facto

Կուտակված շուրջ 13 միլիարդ դրամը քաղաքացիները 6 ամիս անց կկարողանան տնօրինել ամբողջությամբ իրենց հայեցողությամբ․ Արսեն Թորոսյան

65views

 

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից ավարտել «Սոցիալական փաթեթ» ծրագիրը։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 2012 թվականին ներդրված այս ծրագիրը ներկայումս կորցնում է իր իմաստը՝ պայմանավորված առողջապահության, սոցիալական, հանրային կառավարման ոլորտների բարեփոխումներով և վարձատրության ներդրվելիք նոր համակարգով։ Նախարարի խոսքով՝ քաղաքացիների բանկային հատուկ հաշիվներին կուտակված ընդհանուր շուրջ 13 միլիարդ դրամի ծախսման գործող ուղղությունները կպահպանվեն ևս 6 ամիս, որից հետո բոլոր սահմանափակումները կվերանան, և քաղաքացիները կկարողանան տնօրինել իրենց գումարներն ամբողջությամբ իրենց ցանկությամբ։

Leave a Response