
80views
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ ու Կոտայքի մարզի Արզնի համայնքներում: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Թումանյանում ընտրությունն անցնում է առանց ընդդիմության․ առաջադրված միակ քաղաքական ուժը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։
Հինգ տարի առաջ Թումանյանը համայնքի ղեկավար էր ընտրվել իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով՝ հաղթելով ՔՊ-ի թեկնածուին։ Այս անգամ նա արդեն իշխող կուսակցության ցուցակով է մասնակցում ընտրություններին՝ առանց մրցակցի։
add a comment



