Կյանքը de facto

Հայաստանում ավարտվել է ռուսաստանյան բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը

1.1kviews

Հայաստանցի թեկնածուներն անցել են ընտրությունը՝ ռուսաստանյան բուհերում անվճար ուսանելու քվոտաներով, այդ թվում Ռոսատոմի թիրախային քվոտաներով։ Առաջին տարին չէ, որ հայ դպրոցականները և ուսանողները ստանում են Ռուսաստանի առաջատար բուհերում բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով ուսումը շարունակելու հնարավորություն։ Այս մասին հայտնում են Ռոսատոմից:

Ընտրական փորձություններում մասնակցելու դիմում է ներկայացրել շուրջ 350 դիմորդ, որոնցից ավելի քան 200 կսովորեն Ռուսաստանի բուհերում։ Երևանում Ռուսական տան կրթական և գիտական ծրագրերի համակարգող Աննա Մարգարյանի խոսքով, տարիներ շարունակ հայաստանցի երիտասարդները ռուսաստանյան բուհեր ընդունվելու հնարավորություն ունեն․ «Կրթությունը Ռուսաստանում» ծրագիրը գործում է ավելի քան 10 տարի։ Թեկնածուների ընտրությունն անցնում է երկու փուլով։ Սկզբից դիմորդները ներկայացնում են հայտեր, հանձնում քննություններ ընտրված մասնագիտություններով, անցնում հարցազրույց Աշխատանքային խմբի հետ, որում ընդգրկված են ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսական տան և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Առաջին փուլը հաջողությամբ անցնելուց հետո ընտրված թեկնածուների փաստաթղթտերն ուղարկվում են երկրորդ փուլ՝ բուհերի ընտրությանը։ Համոզված ենք, որ ստանալով բարձրագույն կրթությունը Ռուսաստանում, երիտասարդները կվերադառնան և կշարունակեն աշխատել հանուն մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Հենց դա է ծրագրի նպատակը», — նշեց Աննա Մարգարյանը։

Յուրաքանչյուր տարի «Ռոսատոմ» Պետկորպորացիան հայաստանցի թեկնածուներին տրամադրում է 4 թիրախային քվոտա՝ Ռուսաստանի առաջատար բուհերում, այդ թվում Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում (ՄԻՖԻ) ուսուցանելու նպատակով։

«Հաշվի առնելով Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման կարևորությունը գործող ԱԷԿ-ի արդիականացման և նոր ատոմակայանի կառուցման լույսի ներքո, պետք է մշտապես պատրաստել որակյալ կադրեր։ Մեր ինստիտուտն ընձեռում է նման հնարավորություն։ Հայ դիմորդների համար սա եզակի հնարավորություն է ստանալու աշխարհի ամենալավերից ատոմագործ-մասնագետի որակավորումը։ Ցանկանում եմ ընդգծել, որ ՄԻՖԻ ընտրված թեկնածուները նախկինում սովորում էին կրթական մոդուլներում՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ համատեղ ծրագրի շրջանակում», — նշել է ՄԻՖԻ միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտի միջազգային գործունեության գծով տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրոմովը։

Այս տարի 4 թեկնածու հաջողությամբ անցել է բոլոր փորձությունները և կշարունակի ուսումը ընտրված ռուսաստանյան բուհերում՝ Ռոսատոմի քվոտաների շրջանակում։ ՀԱՊՀ 4-րդ կուրսի ուսանող ՆԵրսես Հարոթյունյանը ստացել է Ռոսատոմի թիրախային քվոտա «Կրթությունը Ռուսաստանում» ծրագրի շրջանակում։ «Ես միշտ հետաքրքրվել եմ ֆիզիկայով և միջուկային էներգետիկայով։ Տեղեկանալով ծրագրի մասին, բակալավրիատից հետո որոշել եմ շարունակել ուսումը մագիստրատուրայում, սակայն արդեն Ռուսաստանում, և բուհերից ընտրել եմ ՄԻՖԻ-ն։ Կարծում եմ, կկարողանամ իրացնել իմ ներուժը Ռուսաստանի լավագույն բուհերից մեկում, գործնական փորձ ձեռք բերել լավագույն ընկերություններում, վերադառնալ և շարունակել իմ գործունեությունը հանուն իմ երկրի», — ասել է Ներսես Հարությունյանը։

Այսօր, տեխնիկական մասնագիտությունների աշխարհում կարևոր է միջազգային կրթական փորձը, իսկ ուսումը ռուսաստանյան բուհերում՝ գերազանց կրթության հասանելիություն է և հետագա մասնագիտական աճի հեռանկարներ։

Leave a Response