Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 160 853 է, մահվան դեպքերինը՝ 3582

6.3kviews

Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 853-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2890 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 692 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3582-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 817 է, ընդհանուր առողջացածներինը՝ 146 576, փաստացի բուժվողներինը՝ 11 695 (մեկ օրում ավելացել է 480-ով): Մեկ օրում արվել է 1480 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 601 786 թեստ:

Leave a Response