Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1155, մահվան՝ 21 նոր դեպք

3.9kviews

Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1155 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267 363-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 5440 է:

 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1221 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6661-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 381 է, ընդհանուր առողջացածներինը՝ 245757, փաստացի բուժվողներինը՝ 14945: Մեկ օրում արվել է 8947 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 770 914 թեստավորում:

Leave a Response