ԳլխավորԺամանց

Հեմիլթոնը Տոսկանայում նվաճեց կարիերայի 90-րդ գրան-պրին

7.6kviews

Իտալիայի Մուգելո քաղաքում կայացավ Ֆորմուլա 1-ի Տոսկանայի Գրան-պրին։ Մուգելոյում Ֆորմուլա 1-ի գրան-պրի անցկացվեց առաջին անգամ։ Այս արշավը նվիրված էր «Ֆերարիին», որի համար սա 1000-րդ մեկնարկն էր ֆորմուլա 1-ի Գրան-պրիներում։

2016 թվականի Բրազիլիայի գրան-պրիից հետո առաջին անգամ այսօր արշավի ընթացքում երկու անգամ «կարմիր դրոշակ» հայտնվեց, ասել է թե, արշավը դադարեցվեց երկու անգամ։ Բազմաթիվ վթարների արդյունքում պայքարից դուրս մնացին 8 արշավորդներ, եզրագծին հասան միայն 12-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 6-րդ անգամ հաղթանակ տարավ «Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Բրիտանացու համար սա 90-րդ հաղթանակն էր Գրան-պրիներում։ Երկրորդը նրա թիմակից Վալտերի Բոտտասն է, Երրորդը «Ռեդ Բուլի» արշավորդ Ալեքս Ալբոնն է։ Նրա համար սա առաջին հարթակն էր կարիերայում։

Երկրպագուների քվեարկության արդյունքում օրվա լավագույն արշավորդ է ճանաչվել Դանիել Ռիկարդոն «Ռենոյից»։ Ավստրալացին հատեց եզրագիծը 4-րդը։

Leave a Response