Ժամանց

Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

63.3kviews

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը:

Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը: Պոկում վարժությունում Առաքելյանը գրանցել է 85 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 111 կգ:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Էյլա Ամենա Կոանդան՝ երկամարտի 272 կգ արդյունքով (117+155 կգ), իսկ արծաթե մեդալին արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանյևսկան՝ երկամարտի 238 կգ արդյունքով (108 + 130 կգ):

Մարզուհիներն առանձին վարժություններում ևս արժանացել են փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներին համապատասխանաբար:

Leave a Response