Կյանքը de facto

Ձմեռային անվադող չունենալու դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցի շահագործումը․ նախագիծ

208views

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագծով առաջարկում է Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման, համաձայն որի՝ տարվա ամիսներից կախված՝ տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելել դրանց շահագործումը:

Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազի անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:

Նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։ Ըստ հիմնավորման՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը և տեղումների քանակը։ Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկության արգելումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։

Leave a Response