Կյանքը de factoՀասարակություն

«Մարտի 1»-ի գործը կարճվեց. ՔՕ 300.1-ով մեղադրվողներ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը արդարացվեցին

398views

Դատարանը հանցադեպի բացակայության հիմքով դադարեցրեց քրեական հետապնդումը «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվեց:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը եղադրվում էին ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալում, Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ՝ 38-300.1 հոդվածով:

Սույն գործով՝ 300.1 հոդվածով ամբաստանվողները ձեռք բերեցին արդարացվածի կարգավիճակ: Սահմանադրական դատարանը քննելով առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի ու Ռոբերտ Քոչարյանի դիմումները, մարտի 26-ին հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը, այն հրապարակման պահից մտավ ուժի մեջ և հանվեց Քրեական օրենսգրքից: Այդ հիմքով էլ պաշտպանական թիմերը միջնորդել էին կարճել գործի վարույթն ու դադարեցնել քրեական հետապնդումը այդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ:

Դատարանը պարզաբանեց, որ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը սույն քրեական գործով ձեռք են բերում արդարացվածների կարգավիճակ, հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրված եղել միայն ՔՕ 300.1 հոդվածի հատկանիշներով, որը նրանց նկատմամբ դադարեցվել է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը արդարացվածների կարգավիճակ են ձեռք բերում 300.1 հոդվածի մասով, որով նրանց նկատմամբ քրեական մեղադրանքը դադարեցվել է արդարացման հիմքով:

Քոչարյանին ու Գևորգյանին առաջադրված մեղադրանքները մնացած մասով, մասնավորապես Ռ. Քոչարյանին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և Արմեն Գևորգյանին ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի քննությունը շարունակվում է:

Դատախազությունը այլ դիմում էր ներկայացրել ՍԴ, և դատարանին միջնորդել էր կասեցնել գործի վարույթը:

Leave a Response