Կյանքը de facto

ՄԻՊ-ը այցելել է Գեղարքունիքի մարզ, կհավաքվեն լրացուցիչ փաստեր Ադրբեջանի ԶՈՒ ներխուժումների հետևանքով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին

627views

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմով  Գեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր:

Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։

Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։

Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։

Leave a Response