Կյանքը de facto

Մի շարք տնտեսվարողներ ներկայացրել են ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
126views

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ հարկային հսկողության շրջանակում բացահայտվել է, որ մի շարք տնտեսվարողներ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափանիշների բավարարման դեպքում, հարկ վճարողների հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրությունների) և ժամկետներում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը միասնական հաշվին մուտքագրելու նպատակով, ներկայացրել են դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք:

Հաշվի առնելով, որ նկարագրվածն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է` խարդախությունը, ՊԵԿ-ը ենթադրյալ հանցանքի փաստերով հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե` կատարվածի հանգամանքները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին  ձեռնպահ մնալ նման վարքագիծ դրսևորելուց, հակառակ դեպքում` բոլոր նման փաստերով հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվելու իրավասու մարմիններին և հետևողականորեն նպաստելու, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

Leave a Response