Արժեքներ

Մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը

1.6kviews

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը: Աշխատանքները ղեկավարում է ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վանանդ Գրիգորյանը:

 

«Տարածքային սեյսմիկ սանդղակի անհրաժեշտության, դրա մշակման գիտական և կիրառական հիմքերը դրվել են 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների լայնածավալ ուսումնասիրման ժամանակ՝ Գյումրի և Սպիտակ քաղաքների տարածքներում երկրաշարժի ինտենսիվության գնահատման և խոշորամասշտաբ մակրոսեյսմիկ քարտեզներ կազմելունպատակով։

 

Տարածքային սեյսմիկ սանդղակի մշակման հիմքում դրվել է երկու կարևոր գործոն: Առաջինը՝ ի տարբերություն ներկայում օգտագործվող MSK-64 սանդղակի՝ շինությունների տիպայնացումն իրականացվելու է ոչ թե ըստ նրանց կոնստրուկտիվ հատկությունների, այլ ըստ նրանց իրական սեյսմազինվածության աստիճանի։ Երկրորդը՝ հաշվի են առնվելու մեր տարածաշրջանի շինարարության իրականացման ազգային-ավանդական առանձնահատկությունները և երկարամյա փորձը։

Leave a Response