Կյանքը de facto

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով. ՆԳՆ

54views

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․

 

ԵՐԵՎԱՆ ` «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 և «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՝ Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ՝ Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ՝ Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ՝ Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ՝ Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 և Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ՝ Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ՝ Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ՝ Իջևան՝ Անկախության փողոց, 19/79

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) և Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12

2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։

 

Գրասենյակներ կգործեն․

 

Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,

Արմավիրի մարզում՝ Արմավիրում,

Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,

Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,

Շիրակի մարզում՝ Արթիկում,

Արարատի մարզում՝ Արարատում։

Leave a Response