Կյանքը de factoՀասարակություն

Ոչ թե տույժերը կվերացնենք, այլ որոշակի ժամանակով չենք հարկի. ՊԵԿ նախագահ

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
176views

«Е–draft» համակարգում քննարկման է ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա ռեզիդենտության երկրում հարկի գումարը պահվել է, ապա մենք տարբերության մասով հարկ չենք կիրառում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ըստ նրա՝ օրենսդրական փոփոխություն են անում, քանի որ տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մեկնողներին վերաբերող տվյալ կետը չի գործել գործնականում։

«Տարիներ շարունակ այդ դրույթը չի գործել պրակտիկայում, որոշակի բողոքների մասում կա որոշակի օբյեկտիվ տարր, օրինակ՝ տույժերի մասով, այսինքն՝ մարդը սովոր չի եղել հայտարարագրել իր հարկային եկամուտներն ու անակնկալի է եկել, երբ ստացել է ծանուցում ու տեսել տույժերի մասին տեղեկություն։ Առաջարկվում է ոչ թե տույժերը վերացնել, այլ որոշակի ժամանակով չհարկել տարբերությունը Հայաստանում»,- պարզաբանեց Բադասյանը՝ մատնանշելով, որ որևէ ծանուցում հարկ վճարողները չեն ստացել, ընդամենը ՊԵԿ-ն է ծանուցագրեր ուղարկել հարկային պարտավորությունների առկայության մասին։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ակցիաներ էին արել՝ փակելով ճանապարհներ։ Նրանք դեմ էին, որ հարկեր պետք է վճարեն նաև Հայաստանում։

Leave a Response