Միջազգային

Չինաստանը դատապարտել է ՆԱՏՕ-ի` Պեկինի և Մոսկվայի զսպմանն ուղղված ռազմավարական հայեցակարգի մշակումը

5.8kviews

Չինաստանը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակման մասին հայտարարությունները համարում է ««սառը պատերազմի» մտածելակերպի դրսևորում»: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ դա «սառը պատերազմի» մտածելակերպի հերթական ցուցադրությունն է»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին։

Դիվանագետի խոսքով՝ Չինաստանի զարգացումը «հնարավորություններ է ապահովում ամբողջ աշխարհի համար»:

Նա նշել է, որ ՉԺՀ-ը «կշարունակի հաստատակամորեն ընթանալ խաղաղ զարգացման ճանապարհով»՝ հավելելով, որ «ժամանակակից աշխարհում «սառը պատերազմի» մտածելակերպը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրերս հայտնել էր, որ դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որն ընդունվելու է 2021 թվականին, պետք է ուղղված լինի Չինաստանի և Ռուսաստանի զսպմանը:

Leave a Response