Միջազգային

Չինաստանը և Ռուսաստանը կշարունակեն զարգացնել ռшզմավարական գործընկերությունը

105views

Չինաստանը և Ռուսաստանը կշարունակեն երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերությունը բարձրացնել որակական նոր մակարդակի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Չինաստան կատարած այցի արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Չինաստանը և Ռուսաստանը կհետևեն ժամանակի միտումներին, լիարժեքորեն կիրականացնեն երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունները և վստահորեն առաջ կմղեն տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության վրա հիմնված չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերությունը դեպի ավելի բարձր մակարդակ», — ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվայի և Պեկինի երկկողմ փոխգործակցության ոլորտում մշտապես ներառված են էներգետիկ հարցերը։

Leave a Response