Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

«Ազգեր իրենց ինքնությամբ ապրում են, գոյատևում են, հզորանում են, ծաղկում և հավերժանում։ Ազգը պահողը հետևաբար իր յուրահատուկ ինքնությունն է, ու ինքնությունը անաղարտ պահողը պատմության փոթորիկին ու փոշիին դիմաց ազգի հանձնառությունն է։ Ազգի ինքնությունը կերտվում է արժեքներով, խորհրդանիշներով, ավանդություններով, իդեալներով։ Այդ բոլորի առանցքը, արտահայտողը ազգի ինքնությունն է։ Հետևաբար ինքնությունը կմնա հզոր և անաղարտ, երբ ազգի արժեքները, ավանդությունները, խորհրդանիշները կմնան անաղարտ ազգի հավաքական կյանքի մեջ։
Ազգի ինքնությունը ոչ պիտակ է, ոչ տեսություն է և ոչ էլ սոսկ անցյալից ժառանգված իրականություն։ Ազգի ինքնությունը մնայուն կերտման, կազմավորման, հզորացման, ծաղկման մեջ է։ Ազգի ինքնությունը ծաղկում է, հզորանում է, երբ ազգը հավատարմությամբ հանձնառու է իր ինքնության պահպանման ու կենսագործման իր իսկ կյանքի մեջ։
Մեր ազգին ինքնությունը սկսեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին հոգևոր հեղափոխությամբ։ Մեր ազգի հոգևոր հեղափոխությանը եկավ միանալու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությունը։ Հետևաբար հոգևորը, ազգայինը, մշակութայինը դարձան մեկ ամբողջություն։ Անանջատելի, բայց անխառն ամբողջություն։
Պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ երբ այդ ամբողջությունը զորեղ է, մեր ազգի ինքնությունը կմնա զորեղ։ Պատմության ընթացքին փորձեր արվեցին ներքին, մանավանդ արտաքին, այդ ամբողջությունը քանդել՝ ներքին թևերացումներ ստեղծելով։
Մեր ժողովուրդը գիտակից իր պատմության և մանավանդ հավատարիմ լուսավորության և մաշտոցյան հոգևոր ու ազգային հեղափոխության, մնաց ամրորեն կառչած իր ինքնությանը։
Եվ այսօր մեր եկեղեցին, որ այս պարագային Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը իր թպրեպանքով իր միաբանությամբ լցված է մեր ազգի ինքնությունը պահող ու պահպանող, հզորացնող ու հավերժացնող, արժեքների, իդեալների ու խորհրդանիշների կենսագործման, մեր ժողովրդի հավաքական կյանքում»,-ասել է նա:





