Կյանքը de factoՄիջազգային

Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ու Փաշինյանն ինչ հարցեր են քննարկելու Մոսկվայում

724views

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին», այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախևառաջ քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը:
Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու մասին հայտարարել էր մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ապրիլի 2-ի առավոտյան: Փաշինյանն անցել է ինքնամեկուսացման ռեժիմի՝ աշխատելով պլանային օրակարգով, բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից:

Leave a Response