Կյանքը de factoՄիջազգային

Պուտինը ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ երկրներին կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

5.4kviews

Ռուսաստանը շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ԱՊՀ-ի բոլոր գործընկերների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերմամբ: Այս մասին ՀԱՊԿ խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուսական կողմը, համաձայնեցնելով Երևանի և Բաքվի հետ, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով: Բնականաբար, մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր բոլոր գործընկերների մարդասիրական ջանքերի ներգրավմամբ: Մենք նաև քննարկում ենք միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները»:,-ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Leave a Response