Միջազգային

«Պուտինին աջակցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան անօրինական բողոքների ակցիաներին մասնակցողներին». Պեսկով

4.3kviews

Հնարավոր չէ ցնցել իրավիճակը Ռուսաստանում, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող  մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան անօրինական բողոքների ակցիաներին մասնակցողներին: Նման կարծիք է հայտնել ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Պուտինի ենթադրյալ պալատի վերաբերյալ «այսպես կոչված բացահայտումները»՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ դրանք ձեռնտու են «նրանց, որոնք ցանկանում են իրավիճակն ավելի ցնցել», բայց «իրականում (այն) չի ցնցվում»:

«Հիմա շատերը կասեն, որ շատ մարդիկ են դուրս եկել ապօրինի գործողությունների: Ոչ, քիչ մարդիկ են դուրս եկել, շատ մարդիկ քվեարկել են Պուտինի օգտին»,-շեշտել է Պեսկովը`հիշեցնելով, որ շատ քաղաքացիներ նաև կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին:

«Եթե համեմատեք թվերը, կհասկանաք, թե ինչքան քիչ մարդ է (մասնակցում  ցույցերին)»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ «նրանք նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են»:

«Ես հարգում եմ բոլոր տեսակետները, բայց ես կտրականապես դեմ եմ անօրինական ակցիաներին մասնակցելուն, քանի որ այլ գնահատական լինել չի կարող. սա օրենքի խախտում է»,-եզրափակել է Կրեմլի խոսնակը:

Leave a Response