ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

44views
Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ տեսազանգի միջոցով։
Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Ծառայությունների մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։
add a comment





