Առողջապահություն

ՌԴ-ում մշակել են տեխնոլոգիա, որի օգնությամբ հնարավոր կլինի պատվաստանյութ ստեղծել «Covid-19»-ի միանգամից մի քանի տեսակների դեմ

6kviews

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետները տեխնոլոգիա են մշակել, որը թույլ կտա արագ պատվաստանյութեր ստեղծել կորոնավիրուսի միաժամանակ մի քանի տեսակների դեմ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք այժմ մեր ինստիտուտում տեխնոլոգիա ենք մշակել, որը թույլ է տալիս շատ արագ և արդյունավետորեն պատվաստանյութ ստեղծել, որի կազմում ընդգրկված կլինեն կորոնավիրուսի ոչ թե մեկ, այլ երկու, երեք, չորս և հինգ տարբեր տեսակների հակամարմիններ»,- ասել է մասնագետը:

Վերջինս հավելել է, որ նման պատվաստանյութը միաժամանակ իմունիտետ կստեղծի կորոնավիրուսի տարբեր տեսակի վարակների դեմ, որոնք կսպառնան և կտարածվեն մարդկանց շրջանում:

Leave a Response