Կյանքը de factoՄիջազգային

ՌԴ փոխարտգործնախարարն ընդունել է ՀՀ դեսպանին. քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն առնչվող հարցերը

680views

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը Մոսկվայում ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով:

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկա իրավիճակի վերաբերյալ՝ տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և խաղաղ կյանքի վերականգնման արդիական խնդիրների շեշտադրմամբ, այդ թվում՝ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ՝ ըստ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Leave a Response