Միջազգային

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային թեմաներին

324views

Օգոստոսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ: Հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկվել են «ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ շեշտը դնելով երկկողմ ընթացիկ օրակարգի արդի հարցերի վրա»։

Իրականացվել է մտքերի փոխանակություն մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներով։

«Քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Response