Կյանքը de factoՀասարակություն

Ռուս խաղաղապահները 130 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Քարվաճառի շրջան

3.3kviews

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար ՌԴ Հումանիտար արձագանքման կենտրոնի վեցերորդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» մակնիշի 20 ռազմամեքենաներից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի (Քարվաճառ) շրջան»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես նշվում է, օգնությունը տրամադրվել է ադրբեջանական կողմին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների համաձայն:

Leave a Response