Կյանքը de factoՄիջազգային

Ռուս խաղաղապահներն ապահովել են 65 000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

3.9kviews

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ի վեր ապահովել են շուրջ 65 000 ավտոմեքենայի և ավելի քան 230 000 մարդու անվտանգ տեղաշարժը, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ինչպես նշել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը, ամեն օր անցակետով մոտ 200 մեքենա է անցնում Լաչինի միջանցքով։ Զինծառայողնորը ստուգում են բոլոր մեքոնաները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Leave a Response