Կյանքը de factoՀասարակություն

Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցուն (լուսանկար)

2kviews

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային, 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր:

Թևանյանը գոտեմարտից հետո կիսվել է լուսանկարներով Instagram-ի իր էջում ու գրառում կատարել․

«Փառք Աստծո»,-գրել է Թևանյանը։

Հիշեցնենք, որ մեր մարզիկն արդեն ապահովել է տեղը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Աղբյուր  ArmSport.am

Leave a Response